Հանգստի ժամին
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am
Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների արդյունքներն են գոհացուցիչ:
25. Բեռլին
Գերազանց ենթակառուցվածքների և տեսարժան վայրերի, ինչպես նաև բավական բարձր անվտանգության շնորհիվ Բեռլինը գտնվում է լավագույն 25-ում, սակայն վատ կլիմայական պայմանների պատճառով քաղաքը զարմանալիորեն չունի շատ միջազգային անցուդարձ:
24. Միլան
Համեմատաբար ուժեղ տնտեսությունը, շոփինգի ու նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկը լինելը և մեծ թվով տեսարժան վայրերը Միլանի ուժեղ կողմերն են: Վատ ապահովված անվտանգությունն ու միջազգային անցուդարձի հիասթափեցնող բացակայությունը թույլ կողմերն են:
23. Մելբուռն
Այս քաղաքը կարող է համեմանատաբար համեստ թվալ, սակայն ծաղկում է տնտեսապես, մասնավորապես՝ տեխնոլոգիական նախաձեռնություններով: Ունի հանցագործությունների նախանձելի ցածր շեմ, ձեռք է բերել բնակության և աշխատելու համար հիանալի քաղաքի համբավ:
22. Ատլանտա
MARTA-ն (Metropolitan Atlanta Rapid Transit Authority) Ատլանտայի ծաղկուն տրանսպորտային համակարգի հանգույցն է, որը խթանում է Ատլանտա բրենդը, և այն դարձնում հիփ-հոփի համաշխարհային մայրաքաղաք: Սակայն քաղաքը շարունակում է մնալ վտանգավոր վայր և չունի այցելուների բավարար քանակ՝ մրցունակ դառնալու ԱՄՆ մյուս խոշորագույն քաղաքների թատերաբեմում:
21․ Մեքքա
Մուհամմադ մարգարեի ծննդավայրը և մահմեդականների ուխտագնացության հիմնական վայրը գնալով ավելի հայտնի է դառնում (Արևելքի Վեգաս), չնայած միջինը 31 աստիճան տաքությունը խանգարում է քաղաքին մուտք գործել լավագույն 20-յակ:
20․ Սան Պաոլո
Լավագույն քսանյակը բացում է Սան Պաոլոն: Բրազիլիայի խոշորագույն քաղաքը կարող է լինել շատ վտանգավոր, սակայն լի է տեսարժան վայրերով, բոլորի խոսակցության առարկան է, և իր աճող ՀՆԱ-ով շարժում է շատ այլ քաղաքների նախանձը:
19․ Մումբայ (մինչև 1995-ը՝ Բոմբեյ)
Հնդկական տնտեսական առաջընթացի մասին մտածելիս առաջին հերթին հիշում ես Մումբայի մասին, չնայած քաղաքի կլիման և ենթակառուցվածքների միջին վիճակը բրենդին շատ չեն նպաստում:
18․ Բուենոս Այրես
Արգենտինայի մայրաքաղաքը Լատինական Ամերիկայի այն քաղաքներից է, որն անպայման արժի այցելել: Անվտանգության մակարդակի բարձրացման դեպքում այն կարող է ճախրել:
17․ Մեխիկո
Բուենոս Այրեսի նման, Մեխիկոն բուռն կերպով զարգացող քաղաք է՝ հիանալի տրանսպորտային համակարգով և միջազգային անցուդարձով, սակայն թմրամիջոցային պատերազմները վնասում են քաղաքի, ինչպես նաև ամբողջ երկրի հեղինակությունը:
16․ Սիդնեյ
Հրաշալի տրանսպորտային համակարգ, շոփինգ, տնտեսական հնարավորություններ և եղանակ: Զարմանալի է, որ մարդիկ ավելի շատ չեն խոսում Սիդնեյի մասին:
15․ Բանկոկ
Չնայած տոթ կլիմային, ինչը նշանակում է, որ կյանքն առանց օդափոխման համակարգի դառնում է բավականին դաժան, Թայլանդի ամենախոշոր քաղաքն առաջ է անցնում իր իսկ հեղինակությունից՝ որպես արշավորդների դրախտ: 2013-ին այն համարվել է մեկ գիշերով այցելողների լավագույն վայր:
14․ Սինգապուր
Ասիայի խոշորագույն քաղաք պետությունն ունի հիանալի կլիմա և ենթակառուցվածքներ, հայտնի է հանցագործության ցածր ցուցանիշով, հրաշալի տրանսպորտային համակարգով, շոփինգով և ֆինանսական ծառայությունների ծաղկուն ոլորտով: Այն նաև զբոսաշրջության համար օգտագործել է իր միջանցիկ կանգառ լինելու հանգամանքը: Մնում է հաղթահարել փոքր-ինչ ձանձրալի լինելու համբավը:
13․ Չիկագո
Ունենալով բազմաթիվ տեսարժան վայրեր, պատմություն և անհրաժեշտ ամեն ինչ՝ հայտնի դառնալու համար, «Քամոտ քաղաքի» միակ խնդիրը կարող են լինել հենց քամին ու եղանակը:
12․ Մադրիդ
Իսպանիայի գոհարը կարող է պարծենալ հիանալի շոփինգով ու տեսարժան վայրերով: Այն հանդիսանում է Եվրոպայի լավագույն քաղաքներից մեկը, չնայած դեռ շատ բան ունի՝ հասնելու ֆրանսիական մայրաքաղաքի փայլուն բրենդային համբավին:
11․ Ստամբուլ
Այստեղ է արևելքը հանդիպում արևմուտքին: Պատմամշակութային արժեքներով լի այս քաղաքը, ըստ Forbes-ի, օտարերկրյա այցելուների քանակով 2016-ին կարող է առաջ անցնել Սինգապուրից, Նյու Յորքից և Փարիզից:
10․ Դուբայ
Ինչպես Ստամբուլը՝ Դուբայը ևս օտարերկրյա այցելուների թվով 2016-ին առաջ կանցնի Սինգապուրից ու Նյու Յորքից, իսկ 2017-ին՝ Փարիզից: Մեծ ճոխության ու շոփինգի ցուցանիշներ ունեցող Դուբայը (երկրորդը Նյու Յորքից հետո) բավական լավ է աշխատում օտարերկրացիներին գրավելու հարցում և իր լայնածավալ շինարարական բումի շնորհիվ ձեռք է բերել մեծ անցուդարձ:
9․ Լաս Վեգաս
Անվտանգությունն ու տնտեսական պայքարը Վեգասի խոշորագույն խնդիրներից են, որոնք սակայն զարմանալիորեն անհետանում են քաղաքի բուռն գիշերային կյանքի ու գրավչությունների առաջ: Ինչ լինում է Վեգասում՝ մնում է Վեգասում, արդյունքում՝ բրենդը ծաղկում է ապրում:
8․ Սան Ֆրանցիսկո
Ծովածոցի մոտ գտնվող քաղաքն ամեն ինչ ունի․ միջազգային անցուդարձ, շոփինգ, աշխատատեղեր, հիանալի տրանսպորտ (միգուցե լսել եք հատկապես մի շատ գեղեցիկ կամրջի մասին)․․․ Միայն թե այդքան շատ անձրև չգար…
7․ Ռիո դե Ժանեյրո
Ֆուտբոլի աշխարհի գավաթի և Օլիմպիական խաղերի շնորհիվ քաղաքն անասելի անցուդարձի մեջ էր, կատարվեցին զանգվածային նոր ներդրումներ ենթակառուցվածքներում, տեսնելու և անելու այնքա՜ն բան կա: Միայն թե կարողանա հաղթահարել հանցագործության բարձր մակարդակի հեղինակությունը…
6․ Բարսելոնա
Բոլորն են սիրում Բարսելոնան: Տեխնիկապես քաղաքի բրենդը նման է Ռիոյին, միայն թե առանց հանցագործությունների, սակայն նաև առանց համաշխարհային սպորտային իրադարձությունների:
5․ Սեուլ
Անակնկալ. Հարավային Կորեայի մայրաքաղաքն առաջ անցավ Տոկիոյից (այն գտնվում է ամոթալի 28-րդ տեղում)` լինելով ավելի ընկերական, ունենալով հիանալի ենթակառուցվածքներ և լինելով աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը: Արդյո՞ք Սեուլը կարող է առաջ անցնել Տոկիոյից նաև Հեռավոր արևելքի դարպասի իր դերով:
4․ Փարիզ
Եղանակը կարող է այդքան էլ լավը չլինել, և ցանկացած մեկը, որ վերջերս է այցելել Gare du Nord, լավ գիտի այդ մասին: Սակայն Փարիզն առաջին ցամաքային եվրոպական քաղաքն է, և ամբողջ աշխարհը դա գիտի:
3․ Լոնդոն
Ահավոր վատ եղանակային պայմաններ, սակայն Լոնդոնը ստանում է բացարձակապես ամենաբարձր գնահատականները մնացած ամեն ինչում՝ տրանսպորտից ու տեսարժան վայրերից մինչև շոփինգ ու զբոսաշրջություն:
2․ Նյու Յորք
Բրենդային առումով շատ նման է Լոնդոնին, չնայած Նյու Յորքի տարանցիկ համակարգը չունի նույն հեղինակությունն, ինչ Լոնդոնինը: Եղանակն ավելի լավն է, և զարմանալու կարիք չկա, եթե ասենք, որ Նյու Յորք բրենդը համաշխարհային մասշտաբով առաջ է անցնում Լոնդոնից:
1․ Լոս Անջելես
Այս քաղաքն առաջ է անցնում բոլոր-բոլորից իր մշակութային բազմազանությամբ և կատարյալ փայլով: Ունի զարմանահրաշ եղանակ, որի հետ Լոնդոնն ու Նյու Յորքը չեն կարող մրցել, նախանձելի լողափեր, համաշխարհային չափանիշների արվեստ, կինոմշակույթ, հայտնի տեսարժան վայրերի անվերջանալի շարան, հանցագործությունների նվազող մակարդակ և բլրի վրա գտնվող մի հայտնի նշան: Տարիների քրտնաջան աշխատանքը Լոս Անջելեսին վերջապես բերեց բրենդային այս մրցույթի առաջին հորիզոնական:
Կարդացեք նաև
Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...
Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...
Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...
Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...
Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...
Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...
Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...
Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն